Հերբերտ Բայեր
Հերբերտ Բայեր անգլ.՝ Herbert Bayer | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Haag am Hausruck, Grieskirchen District, Վերին Ավստրիա, Ավստրիա[4] |
Մահացել է | սեպտեմբերի 30, 1985[1][3][5][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոնտեսիտո, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ավստրիա և ԱՄՆ |
Կրթություն | Բաուհաուզ |
Երկեր | Double Ascension? |
Մասնագիտություն | տպագրիչ, ճարտարապետ, գրաֆիկական դիզայներ, լուսանկարիչ, նկարիչ, քանդակագործ, գծանկարիչ և արվեստագետ |
Ամուսին | Irene Bayer Hecht?[6] և Joella Syrara Haweis?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ աբստրակտ նկարիչներ[8] |
Կայք | herbertbayer.org |
Herbert Bayer Վիքիպահեստում |
Հերբերտ Բայեր (գերմ.՝ և անգլ.՝ Herbert Bayer, ապրիլի 5, 1900[1][2][3][…], Haag am Hausruck, Grieskirchen District, Վերին Ավստրիա, Ավստրիա[4] - սեպտեմբերի 30, 1985[1][3][5][…], Մոնտեսիտո, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրիացի գրաֆիկական դիզայներ, նկարիչ, լուսանկարիչ, քանդակագործ։ Եղել է գերմանական Բաուհաուզ ճարտարապետա-գեղարվեստական միության նշանավոր անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերբերտ Բայերը ծնվել է 1900 թվականի ապրիլի 5-ին Ավստրիայի հյուսիսային մասում գտնվող Զալցբուրգ քաղաքի մոտ գտնվող փոքրիկ գյուղում։ 19 տարեկանում դարձել է նկարիչ Գեորգ Շմիդթհամերի աշակերտը, որի արհեստանոցում ստեղծել է պաստառներ և գովազդային պաստառներ[9]։ 21 տարեկանում Բայերը մեկնել է Գերմանիա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է վիեննացի ճարտարապետ Էմանուել Մարգոլդի արվեստանոցում և որոշ ժամանակ անց միացել Բաուհաուզ արվեստի շարժմանը։
1925 թվականին Հերբերտը ստանձնել է Դեսսաու քաղաք տեղափոված Բաուհաուզ դպրոցի տպագրության և գովազդի բաժնի կառավարումը, որտեղ նա եղել է նաև տպագիր հրատարակությունների ձևավորման պատասխանատուն[10]։
1928 թվականից Բայերը եղել է «Վոգ» ամսագրի գերմանական հրատարակության գեղարվեստական ղեկավարը։ 1938 թվականին տեղափոխվել է Ամերիկա, որտեղ որտեղ հետագա տարիներին աշխատել է դիզայնի ոլորտում։
Իր ստեղծագործական ուղու ընթացքում Հերբերտ Բայերը ունեցել է ավելի քան 150 անհատական ցուցահանդես։ Նրա աշխատանքների շուրջ խոսվել են հոդվածներում և գրքերում։
Բայերի աշխատանքները գտնվում են Եվրոպայի և Ամերիկայի ավելի քան 40 թանգարանում, ինչպես նաև բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ Նրա «Մետամորֆոզ» լուսանկարչական քանդակում Բայերն օգտագործել է 1928 թվականի Բաուհաուզ ամսագրի շապիկը՝ որտեղ զետեղված են երկրաչափական մարմիններ՝ խորանարդներ, գնդեր և կոններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Herbert Bayer (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Herbert Bayer — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1306-bayer-herbert-wilhelm
- ↑ 5,0 5,1 5,2 Luminous-Lint — 2005.
- ↑ 6,0 6,1 Kindred Britain
- ↑ https://web.archive.org/web/20210109231742/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/past-royal-designers-for-industry
- ↑ http://americanabstractartists.org/current-members/past/
- ↑ Марго Григорян. «Гениальная простота. Герберт Байер». Журнал «КомпьюАрт». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010-ին.
- ↑ Фотографии XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- herbert bayer
- Art Directors Club bio and portrait of Herbert Bayer Արխիվացված 2009-09-23 Wayback Machine
- Herbert Bayer: Bauhaus and Beyond
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Բայեր» հոդվածին։ |
|
- Ապրիլի 5 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Ավստրիայում ծնվածներ
- Սեպտեմբերի 30 մահեր
- 1985 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Ավստրիական «Գիտության և արվեստի համար» պատվո խաչի ասպետներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ավստրիացի նկարիչներ
- 20-րդ դարի նկարիչներ
- Ավստրիացի լուսանկարիչներ
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Ավստրիացի քանդակագործներ
- Ամերիկացի քանդակագործներ
- 20-րդ դարի քանդակագործներ
- Ավստրիացի դիզայներներ
- Ամերիկացի դիզայներներ
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի ճարտարապետներ
- Ավստրիացի գրաֆիկական դիզայներներ
- Ավստրիացի ճարտարապետներ
- Ավստրիացի արվեստագետներ
- Գրաֆիկական դիզայներներ